Ձեր իրավունքները


Յուրաքանչյուր անձ կարող է ստանալ ամփոփ տեղեկություններ «Ֆենիքս» կենտրոնի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից մատուցվող ծառայությունների մասին` այցելելով Ընկերության գրասենյակ կամ զանգահարելով (374 10) 20 28 28 հեռախոսահամարով: Կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների մասին, ինչպես նաև այլ տեղեկություններ ստանալու համար Դուք կարող եք այցելել www.fenix.am ինտերնետային կայք:

Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ստանալու ՀՀ օրենսդրությամբ սահմանված տեղեկատվությունը: Սույն տեղեկությունների կամ փաստաթղթերի ստացման համար հարկավոր է գրավոր դիմում ներկայացնել Ընկերության տնօրենին: Տեղեկությունների կամ փաստաթղթերի տրամադրման համար Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում գանձել համապատասխան վճար, որը, սակայն, չի կարող գերազանցել դրանց պատրաստման համար «Ֆենիքս» կենտրոնի կողմից իրականացված փաստացի ծախսերը: Տեղեկությունները տրամադրվում են Ընկերության կողմից դիմումը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Եթե Դուք ունեք որևէ բողոք-պահանջ կապված «Ֆենիքս» կենտրոնի Ձեզ մատուցած ծառայությունների հետ, ապա խնդրում ենք Ձեզ լրացնել ձևաթերթը և ներկայացնել այն Ընկերության գրասենյակ ՀՀ ք. Երևան, Կոմիտաս 49/2, կամ ուղարկել էլեկտրոնային հասցեով՝ info@fenix.am: Բողոք-պահանջի պատասխանը կտրամադրվի 3-5 աշխատանքային օրվա ընթացքում: