Մեր առաքելությունը

Ֆենիքսը որակյալ ծառայություններ մատուցող ընկերություն է, որը առանձնանում է իր գաղափարախոսությամբ և աշխատանքի ոճով:

Ընկերությունը առաջնորդվում է «Մենք սիրում ենք մեր աշխատանքը» կարգախոսով, որը հնարավորություն է ընձեռում առաջին հերթին ձևավորել զարգացող և առաջադեմ գաղափարներով թիմ և այդ մոտեցմամբ վարակել մեր գործընկերներին: Արդյունքում ունենում ենք արդյունավետ գործունեություն ծավալող ընկերություններ, զարգացող տնտեսություն և քաղաքացիական գիտակցման բարձր մակարդակ:

Մեր առաքելությունն ենք համարում ստեղծել սիրելի աշխատանք ունենալու գիտակցմամբ հասարակություն, օժանդակել մարդկանց իրագործել իրենց նպատակները և ունենալ իրենց սիրելի աշխատանքը: Ֆենիքսը նաև հարթակ է ձեր կրեատիվ գաղափարների բարձրաձայնման, դրանք իրականություն դարձնելու համար: Եթե 17-րդ դարի նշանավոր մտածողներից Ռենե Դեկարտը ասում էր մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ, ապա մեզ մոտ գոյություն է ստանում այն ամենը, ինչ մտածվում է:

Մենք առաջարկում ենք մարդկային ռեսուրսների կառավարման ծառայություններ, որոնք կնպաստեն ձեր բիզնես-նախագծերի զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն կստանաք օգտվել մեր հոգեբանական և ապահովագրական անհատական ծառայություններից: Արդյունքում հաճախորդը մեր օգնությամբ կարողանում է գտնել և ճիշտ ձևակերպել խոչընդոտ հանդիսացող խնդիրները, դրանք համակողմանի դիտարկել և ուրվագծել օբյեկտիվ լուծումներ:

Մեր առաքելությունն է ստեղծել սիրելի աշխատանք ունենալու գիտակցմամբ հասարակություն, օժանդակել մարդկանց իրագործել իրենց նպատակները և ունենալ իրենց սիրելի աշխատանքը: